https://arm.sputniknews.ru/20260423/arajadrman-hajt-e-nerkajacrel-7-kusakcutjun-ev-1-dashinq-kyh-mamuli-khvosnak–101308678.html
Առաջադրման հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 1 դաշինք․ ԿԸՀ մամուլի խոսնակ
Առաջադրման հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 1 դաշինք․ ԿԸՀ մամուլի խոսնակ
Sputnik Արմենիա
Քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետից հետո կսկսվի գրանցումը և տևելու է մինչև մայիսի 3-ը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T17:05+0400
2026-04-23T17:05+0400
2026-04-23T17:05+0400
հայաստան
կուսակցություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101307765_0:0:1500:844_1920x0_80_0_0_df60f5fa4cb5e96b20b6c9d9f385ec07.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 1 դաշինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։«Հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի կազմում «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» կուսակցություններն են»,- ասաց Ղուկասյանը։Բացի այդ, առաջադրման հայտ են ներկայացրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը։Քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը 18։00-ն է, հենց այդ ժամանակ լրանում է նաև օգտահաշիվ ստանալու ժամկետը (ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության դաշինքի համար պարտադիր է ունենալ օգտահաշիվ)։ Ընդհանուր առմամբ օգտահաշվի 24 հայտ են ստացել, բայց դա չի ենթադրում, որ 24 օգտահաշիվ լինելու է։Ղուկասյանն ընդգծեց, որ ընդամենը մեկ ժամ առաջ ստացել են նաև նոր քաղաքական ուժի կողմից օգտահաշիվ ստանալու հայտ։ Վերջնաժամկետի լրանալուն պես համակարգը ինքնաշխատ կերպով փակվելու է, և այլևս հնարավոր չի լինի հայտ ընդունել։Առաջադրման վերջնաժամկետից հետո կսկսվի գրանցումը, որը կտևի մինչև մայիսի 3-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101307765_279:0:1404:844_1920x0_80_0_0_5470151cdd3ea563555549fb2c3a6847.jpg.webp
հայաստան, կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայաստան, կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
Քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետից հետո կսկսվի գրանցումը և տևելու է մինչև մայիսի 3-ը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 1 դաշինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
«Հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի կազմում «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» կուսակցություններն են»,- ասաց Ղուկասյանը։
Բացի այդ, առաջադրման հայտ են ներկայացրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը։
Քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը 18։00-ն է, հենց այդ ժամանակ լրանում է նաև օգտահաշիվ ստանալու ժամկետը (ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության դաշինքի համար պարտադիր է ունենալ օգտահաշիվ)։ Ընդհանուր առմամբ օգտահաշվի 24 հայտ են ստացել, բայց դա չի ենթադրում, որ 24 օգտահաշիվ լինելու է։
Ղուկասյանն ընդգծեց, որ ընդամենը մեկ ժամ առաջ ստացել են նաև նոր քաղաքական ուժի կողմից օգտահաշիվ ստանալու հայտ։ Վերջնաժամկետի լրանալուն պես համակարգը ինքնաշխատ կերպով փակվելու է, և այլևս հնարավոր չի լինի հայտ ընդունել։
Առաջադրման վերջնաժամկետից հետո կսկսվի գրանցումը, որը կտևի մինչև մայիսի 3-ը։