Փաշինյանը Ստեփանակերտի եկեղեցին «միջազգային քննարկման առարկա» չի դարձնի

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացման մասին հաղորդագրությունները պետք է «միջազգային քննարկումների առարկա դարձնել»:

Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում ասել է, որ «թեման պետք է ուսումնասիրել»:
 
«Նման թեմաների նկատմամբ պետք է շրջահայաց լինել, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են: 
Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդարձնենք»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Leave a comment