Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 3 վիրավոր

https://arm.sputniknews.ru/20260423/mjasnikjan-pvoghvotajum-avtvobusi-masnakcutjamb-khvoshvor-avtvovtar-e-teghi-unecel-ka-3-viravvor-101304148.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0b/79352600_60:0:1220:870_1920x0_80_0_0_6aeef4985fb37ceb1f99af5f0f220e6f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևան, ավտոբուս, ավտովթար, ավտոմեքենա, վիրավոր

երևան, ավտոբուս, ավտովթար, ավտոմեքենա, վիրավոր

Բաժանորդագրվել

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հասարակական տրանսպորտի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում, որի հետևանքով կա 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 12:40-ի սահմաններում, Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի մեքենաները և 40-ամյա Սամվել Ա.ի վարած թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։

«Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել»,–գրում է կայքը։

Նշվում է, որ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, այնուհետև ավտոբուսին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Leave a comment