Սլովակիան երեք ամսվա ընդմիջումից հետո կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարով


Վերանորոգված «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիան երեք ամսվա ընդմիջումից հետո կրկին նավթ է ստացել:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան վերսկսել է մատակարարումները Հունգարիա և Սլովակիա, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից և գազից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին:


Դրանից հետո Եվրամիությունը հաստատել է Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը: Հունգարիան և Սլովակիան խոչընդոտում էին վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատմանը՝ Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով: Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով:

Leave a comment