«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց

Անգլիացի մասնագետ Լիամ Ռոսենյորը հեռացվել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը լոնդոնյան ակումբը կգլխավորի Կալում Մակֆարլեյնը։

Լիամ Ռոսենյորն այս տարվա հունվարի 6-ին էր գլխավորել «Չելսին», որի հետ կնքել էր 6,5 տարվա պայմանագիր։ Դրանից առաջ 41-ամյա մարզիչը գլխավորում էր ֆրանսիական «Ստրասբուրը»։ Նախկինում նա մարզել է նաև անգլիական «Դերբի Քաունթին» ու «Հալ Սիթին»։

Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետո «Չելսին» 48 միավոր 7-րդ տեղում է։ Անգլիայի առաջնությունում թիմը նախորդ 5 խաղում պարտվել է առանց գոլ խփելու։

Leave a comment