Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

23.04.2026 | 13:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ բարձրացրել է եկեղեցական միջոցների ծախսման թափանցիկության հարցը։

«Իսկ ինչո՞ւ պետք է մենք՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդները, չիմանանք, թե օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ի՞նչ են լինում այդ փողերը։ Դա նրա համա՞ր է, որպեսզի օրինակ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G-դասի «Մերսեդեսով» պտտվե՞ն, թե՞ դա եկեղեցու կարիքների համար է»,- հարցրել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հարկեր վճարելով հոգևորականները կստանան սոցիալական երաշխիքներ՝ առողջապահական ապահովագրություն և հիպոթեքի եկամտահարկի վերադարձի հնարավորություն, ինչը նրանց կդարձնի ավելի անկախ և զերծ կպահի մեկ անձից ունեցած կենցաղային կախվածությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment