Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

23.04.2026 | 13:32

«Հայաստանի Հանրապետության հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ, և դա միջոցառում է»,- պատասխանելով Քաղաքացու օրը փողոցում խորոված անելու վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը։  Դուք Ձեր տներում խորոված չե՞ք անում, հարգելի՛ ներկաներ։ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, և քաղաքի կենտրոնում էլ են, իմիջիայլոց, խորոված անում։ Իսկ Քաղաքացու օրը կարող են քաղաքացիները նաև փողոցում խորոված անել»,- ասել է նա։

Անդրադառնալով հոգևորականներին հարկելու թեմային՝ Փաշինյանը նշել է, որ նրանք նույնպես ՀՀ քաղաքացիներ են և պետք է գործեն օրենքի դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment