Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» մրցակցի խաղադաշտում 2։0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոլթ Լեյքին»։

Հանդիպման հաշիվը 82-րդ րոպեին բացել է արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը, իսկ 1 րոպե անց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփել է հյուրերի երկրորդ գոլը։ Երկու գոլերն էլ գեղեցիկ են ստացվել։

38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Մայամիի թիմը 9 խաղից հետո 18 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում և 1 միավոր է զիջում առաջատար «Նեշվիլին»։

Leave a comment