Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել

Քաղաքականություն

23.04.2026 | 12:39

Ուկրաինական Դնեպրի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 8 մարդ։ Մեկ այլ անձ դեռևս կապի դուրս չի գալիս, գրում է Current time-ը։

Նախկինում հաղորդվել էր, որ հարվածը վնասել է բնակելի շենքի վերին հարկերը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Վիրավորների թվում են երկու երեխաներ՝ 9 և 14 տարեկան աղջիկներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Երեք մեծահասակ հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում:

Ընդհանուր առմամբ, ռուսական բանակը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա 155 հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Դրանցից 139-ը ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment