Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհահռչակ երգչուհի Շերը արժանացել է «Գրեմմիի» պատվավոր՝ «Կյանքի ընթացքում ունեցած մեծագույն ավանդի համար» (Lifetime Achievement Award) մրցանակին։
Այս մրցանակին են արժանացել նաև Չակա Խանը, Շերը, Կառլոս Սանտանան, Փոլ Սայմոնը, ինչպես նաև հետմահու Ֆելա Կուտին և Ուիթնի Հյուստոնը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը երգչուհին ասել է․ «Միակ բանը, որ ես երբևէ ցանկացել եմ լինել, երգչուհի դառնալն էր։ Երբ չորս տարեկան էի, տանը մերկ վազվզում էի ու երգում, նվագակցելով մազերի սանրով։ Այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել»,- նշել է երգչուհին։