Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը չեն ֆինանսավորում. ֆինանսավորման հաշվետվությունը հրապարակելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նրա հետ ԿԸՀ էր եկել կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։

Նշենք՝ Դրմեյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալն էր, այնուհետև՝ ղեկավարը։ 2025-ի օգոստոսին ազատվեց զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը պարտադիր է կատարման համար, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ համաձայն չէր։ Նրա քույրը՝ Լիլի Դրմեյանը, Հակակառուպցիոն դատարանի գործող դատավոր է։ Նրանց հայրը՝ Մամիկոն Դրմեյանը, նույնպես երկար տարիներ դատական համակարգում է աշխատել, նրա լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։

Գալստյանը ԿԸՀ-ի մոտ հավաքված լրագրողների հարցերին ի պատասխան պարզաբանեց՝ ինչու չստացվեց «Հայաքվե»-ի հետ համագործակցությունը։

«Ծրագրային մեր դրույթները փորձեցինք համաձայնեցնել, բայց ժամկետը բավական սուղ էր, և կային անհամապատասխանություններ մեր մոտեցումների միջև, և մենք որոշում կայացրեցինք փոխադարձաբար, որ այս փուլում համագործակցությունը պետք է դադարեցնել, որպեսզի հետագայում նույնպես գուցե հնարավոր լինի այդ համագործակցությունը կամ չլինի, բայց այս փուլում արդեն ժամկետներն էին բավական սուղ»,- նշեց նա։

Կուսակցության անդամները խոսեցին նաև ուժի ֆինանսավորման աղբյուրների մասին։ Ընդգծեցին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա փեսան՝ Միքայել Մինասյանը, իրենց չեն ֆինանսավորում, հաշվետվությունները կհրապարակեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment