12.01.26 | 11:38
Այսօր Հայաստանում նշվում է դատական իշխանության օրը։ Այդ կապակցությամբ միջոցառում է սպասվում «Դվին» հյուրանոցային համալիրում։ Փակ միջոցառմանը մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա է պատճառը, որ բոլոր դատական նիստերը մինչև ժամը 16:00 հետաձգվել են: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ հաստատեց ԲԴԽ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։