Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:


Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի Մոսկվայում հանդիպել Զելենսկու հետ, սակայն կարևորն այն է, որ այդ հանդիպումն արդյունավետ լինի:


Ավելի վաղ Զելենսկին բացառել էր Մոսկայում Պուտինի հետ հանդիպումը՝ առաջարկելով բանակցել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում:

Դիտումների քանակ9

Leave a comment