«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:
Դրանք ցուցակվել են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 եւ ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն:
Բանկից հայտնում են, որ ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը, ինչպես նաեւ ռեպո գործարքների կնքումը:
Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար եւ 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար եւ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5% եւ 10.00% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքներ, ինչպես նաեւ 24 ամիս շրջանառության ժամկետ:
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված եւ առեւտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: