Այսօր Վաշինգտոնում մեկնարկում է Իսրայել-Լիբանան բանակցությունների հերթական փուլը։ AFP-ի փոխանցմամբ՝ Բեյրութը պատրաստվում է հանդես գալ միջնորդությամբ՝ առաջարկելով ևս մեկ ամսով երկարաձգել առաջիկա օրերին սպառվող հրադադարի ռեժիմը։
Գործակալությունը, հղում անելով «Հեզբոլլահի» անանուն ներկայացուցչին, հայտնում է, որ շարժումը կարող է համաձայնել ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող անուղղակի բանակցություններին։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը նշել է, որ Թել Ավիվը Լիբանանի հետ «լուրջ տարաձայնություններ» չունի։ Նրա ձևակերպմամբ՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը հենց «Հեզբոլլահն» է։