https://arm.sputniknews.ru/20260422/mvoskvan-kievi-kvoghmic-hakamartutjan-kargavvorman-qaghaqakan-kamq-chi-tesnum-101279952.html
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում
Sputnik Արմենիա
Կրեմլում կրկին նշել են, որ Պուտինը ցանկացած պահի պատրաստ է Մոսկվայում հանդիպել Զելենսկու հետ, գլխավորն այն է, որ հանդիպումն արդյունավետ լինի։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T23:17+0400
2026-04-22T23:17+0400
2026-04-22T23:17+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_0:156:3090:1894_1920x0_80_0_0_c038367c46ec552095b6f4ee1b0dab91.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մոսկվան Կիևի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, բայց այդ բանակցությունները կարող են կայանալ միայն պայմանավորվածություններն ավարտին հասցնելու համար:Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ ռուսական կողմը հույս ունի, որ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը չի հեռանում ուկրաինական կարգավորման բանակցություններից և համապատասխան հարցում լինելու դեպքում պատրաստ է այն դիտարկել։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_180:0:2911:2048_1920x0_80_0_0_7a1377e759e348aa06cc30d15ef68e30.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
Կրեմլում կրկին նշել են, որ Պուտինը ցանկացած պահի պատրաստ է Մոսկվայում հանդիպել Զելենսկու հետ, գլխավորն այն է, որ հանդիպումն արդյունավետ լինի։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մոսկվան Կիևի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, բայց այդ բանակցությունները կարող են կայանալ միայն պայմանավորվածություններն ավարտին հասցնելու համար:
«Դրան պետք է նախորդի լուրջ աշխատանք, բայց կարևորը Կիևի ռեժիմի քաղաքական կամքն է, որը չենք տեսնում», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Վեստի» հեռուստաալիքին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ ռուսական կողմը հույս ունի, որ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը չի հեռանում ուկրաինական կարգավորման բանակցություններից և համապատասխան հարցում լինելու դեպքում պատրաստ է այն դիտարկել։