Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար

Քաղաքականություն

22.04.2026 | 22:45

Ստամբուլի երկրորդ քրեական դատարանում տեղի է ունեցել Bianet-ի խմբագիր Թուղչե Յըլմազի դեմ հարուցված գործով երկրորդ դատական ​​նիստը։ Յըլմազը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությունը վիրավորելու» համար՝ կապված Թուրքիայում հայ երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության թեմայով հարցազրույցի հետ։

Դատավարությանը հետևել են նաև «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն և «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» Թուրքիայի ներկայացուցիչ Օզգյուր Օգրեթը։

Առաջին նիստում Դատախազությունը ներկայացրել էր իր վերջնական եզրակացությունը՝ պահանջելով մեղադրական դատավճիռ կայացնել առաջադրված մեղադրանքներին համապատասխան։

Յըլմազը և Bianet-ի փաստաբան Դենիզ Յազգանը լրացուցիչ ժամանակ են խնդրել՝ մեղադրող կողմի կարծիքի դեմ իրենց պաշտպանությունը պատրաստելու համար։

Դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչև հոկտեմբերի 20-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment