Ինչի՞ ես խառնվել իրար, ձեռք ու ոտք ընկած տնետուն գնում, եթե վստահ ես, որ հաղթելու ես

Ընդդիմության ներսի տարաձայնություններն առարկայազուրկ են, ոչ արժեքավոր գործոն գլխավոր նպատակի համեմատ, ժողովրդին մեր օրինակով պետք է ցույց տանք, եթե իրար հետ լեզու չեք գտնում, ժողովրդից ինչ ենք ուզում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Փաշինյանն ուզում է ընդդիմությանը մեկ ամբողջություն ներկայացնի, վախեցնում է մարդկանց, համոզում, որ ում ձայն տան, մեկ է՝ գնալու է Ռոբերտ Քոչարյանին, չնայած որ բոլոր ուժերն ասել են, որ Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն տալու։ Եթե Փաշինյանը վստահ է, որ հաղթելու է, ինչի՞ է ոտք ու ձեռք ընկած՝ տնետուն ընկել, խառնվել իրար, լավ գիտեն, որ ամեն ինչ ձախողել են, ՀՀ-ում ամեն 4-րդ ընտանիքը աղքատ է, բազմաթիվ գյուղերում խմելու ջուր չկա, խոստացած ջրամբարները չեն կառուցել», – մեկնաբանեց Առաքելյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment