https://arm.sputniknews.ru/20260422/rhm-um-vrdvovvats-en-adrbejani-kvoghmic-arcakhum-hajkakan-zharangutjan-vochnchacumic-101277838.html
ՌՀՄ-ում վրդովված են Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ժառանգության ոչնչացումից
ՌՀՄ-ում վրդովված են Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ժառանգության ոչնչացումից
Sputnik Արմենիա
Արցախի հայկական եկեղեցիների ոչնչացման առնչությամբ Հայաստանի իշխանությունների լռությունը Ադրբեջանի իշխանություններին ազատություն է տալիս։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T22:26+0400
2026-04-22T22:26+0400
2026-04-22T22:26+0400
ռուսաստանի հայերի միություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արցախ
եկեղեցի
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360337_0:0:1600:901_1920x0_80_0_0_2bb02623f87cb0d5d6519910b4657ebe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունում վրդովված են Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական և պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմամբ:Կազմակերպությունն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Ստեփանակերտի երկու եկեղեցիների՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը շատ հատկանշական է:Ավելին, այս ամենն ուղեկցվել է ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հռետորաբանությամբ։ Ադրբեջանական փաստարկները, թե իբր մի շարք հուշարձաններ կառուցվել են «առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման»՝ միությունը համարում է որևէ քննադատության չդիմացող:Ռուսաստանի հայերի միությունը նաև քննադատել է ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Կազմակերպությունում համոզված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Ստեփանակերտի ավերված հայկական եկեղեցիների մասին ուղիղ հարցերին պատասխանելուց, ինչով փաստորեն աջակցում է Ալիևին և ազատություն տալիս նրա հետագա ցեղասպան քաղաքականության վարմանը:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360337_108:0:1531:1067_1920x0_80_0_0_5bb57273500b9c56d518805391ec0c9a.jpg.webp
ռուսաստանի հայերի միություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, եկեղեցի, վանդալիզմ
ռուսաստանի հայերի միություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, եկեղեցի, վանդալիզմ
Արցախի հայկական եկեղեցիների ոչնչացման առնչությամբ Հայաստանի իշխանությունների լռությունը Ադրբեջանի իշխանություններին ազատություն է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունում վրդովված են Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական և պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմամբ:
«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը, նախկինում չեն թաքցրել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության աղճատման կամ ոչնչացման հետ կապված մտադրությունները», – ասվում է հայտարարության մեջ:
Ավելին, այս ամենն ուղեկցվել է ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հռետորաբանությամբ։ Ադրբեջանական փաստարկները, թե իբր մի շարք հուշարձաններ կառուցվել են «առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման»՝ միությունը համարում է որևէ քննադատության չդիմացող:
«Տրամաբանական է հարցնել՝ իսկ ո՞ւմ հետ հայերը պետք է համաձայնեցնեին այնպիսի գլուխգործոցների կառուցումը, ինչպիսիք են Գանձասարի (XIII դար) և Դադիվանքի (IX–XIII դար) վանքերը, մ. թ. ա. 1-ին դարում հիմնադրված Տիգրանակերտ հնավայրը և նրա տարածքում գտնվող Վանքասար եկեղեցին (VII դար), Ծիծեռնավանքը (IV–VI դարեր), Օխտը Դռնի վանքը (VI դար), Գտչավանքը (XIII դար), Ամարասի վանքը (IV դար), Ղազանչեցոցը (XIX դար) և ավելի քան հինգ հարյուր այլ՝ քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններ, որոնք կառուցվել են հայերի կողմից իրենց պատմական հողերում՝ աշխարհի քարտեզի վրա Ադրբեջանի հայտնվելուց հազար տարի առաջ, ա՛յն Ադրբեջանի, որը պահանջում է «համաձայնեցնել» տաճարների, հուշարձանների կառուցումը այն հողերի վրա, որոնց որևէ առնչություն չի ունեցել», – նշված է հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը նաև քննադատել է ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Կազմակերպությունում համոզված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Ստեփանակերտի ավերված հայկական եկեղեցիների մասին ուղիղ հարցերին պատասխանելուց, ինչով փաստորեն աջակցում է Ալիևին և ազատություն տալիս նրա հետագա ցեղասպան քաղաքականության վարմանը: