Թիկնիզյանը՝ «Այնտրախտի» ուշադրության կենտրոնում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Ըստ TransferFeed-ի՝ գերմանական ակումբը կարող է պաշտոնական առաջարկ ներկայացնել «Ցրվենա Զվեզդային»։

«Այնտրախտի» սկաուտները ներկա են եղել Եվրոպա լիգայի շրջանակներում կայացած «Մալմյոյի» դեմ խաղին և տպավորված են 26-ամյա ֆուտբոլիստի արագությամբ, տեխնիկայով և խաղային այլ որակներով։ Գերմանական ակումբի ներկայացուցիչները ֆուտբոլիստի խաղին հետևել են նաև իսպանական «Սելտայի» դեմ կայացած մրցավեճում։

Ակնկալվում է, որ գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը։

Սերբական ակումբը մտադիր չէ վաճառել Թիկնիզյանին 4,5 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։ Բացի դրանից, «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն մրցաշրջանի ընթացքում և ցանկանում է պահել նրան թիմում մինչև առաջնության ավարտը։

Leave a comment