Բաքվում հայտնել են մինչև հունիս խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին

«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիսը»։ Այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։

Ադրբեջանցի պատգամավորը կրկին շեշտել է, որ դրան հասնելու համար «Հայաստանը իբր պետք է պարտավորվի իր նոր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել»։

«Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին: Այն պետք է քննարկվի խորհրդարանում: Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment