https://arm.sputniknews.ru/20260422/arnvazn-34-iranakan-lcanav-e-ancel-hvormuzum-amerikjan-shrjapakman-mijvov-bloomberg-101273491.html
Առնվազն 34 իրանական լցանավ է անցել Հորմուզում ամերիկյան շրջափակման միջով. Bloomberg
Առնվազն 34 իրանական լցանավ է անցել Հորմուզում ամերիկյան շրջափակման միջով. Bloomberg
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում առնվազն երեք կոնտեյներային նավ է գնդակոծվել: 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T20:10+0400
2026-04-22T20:10+0400
2026-04-22T20:10+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
բանակցություններ
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_0:115:1500:959_1920x0_80_0_0_70fdf421f0ba716fe4db51ed7e8df11b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Իրանի հետ կապված առնվազն 34 լցանավ և գազատար նավ է անցել ամերիկյան ուժերի կողմից շրջափակման ենթարկված Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով «Vortexa» վերլուծական ընկերության տվյալները:Ամբողջությամբ բեռնված իրանական երկու լցանավ այս շաբաթ դուրս են եկել Պարսից ծոցից և անցել ամերիկյան շրջափակման կողքով:«Նրանք մտնում են այն նավատորմը, որը շրջանցել է ռազմանավերը և շուկա հասցրել մոտ 9 մլն բարել նավթ», – փոխանցում է գործակալությունը:Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում առնվազն երեք կոնտեյներային նավ է գնդակոծվել:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_166:0:1445:959_1920x0_80_0_0_10b3b9bce6acecba8ccc87b7c67b5291.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, բանակցություններ, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, բանակցություններ, մերձավոր արևելք
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում առնվազն երեք կոնտեյներային նավ է գնդակոծվել:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Իրանի հետ կապված առնվազն 34 լցանավ և գազատար նավ է անցել ամերիկյան ուժերի կողմից շրջափակման ենթարկված Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով «Vortexa» վերլուծական ընկերության տվյալները:
«Նախորդ շաբաթվա սկզբից անցած նավերից 19-ը դուրս էին եկել Պարսից ծոցից։ Դրանցից 17-ը բեռներ էին տեղափոխում», – ասվում է հրապարակման մեջ։
Ամբողջությամբ բեռնված իրանական երկու լցանավ այս շաբաթ դուրս են եկել Պարսից ծոցից և անցել ամերիկյան շրջափակման կողքով:
«Նրանք մտնում են այն նավատորմը, որը շրջանցել է ռազմանավերը և շուկա հասցրել մոտ 9 մլն բարել նավթ», – փոխանցում է գործակալությունը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում առնվազն երեք կոնտեյներային նավ է գնդակոծվել: