Տարածում են, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումները Կառավարությունն արգելել է, գետինը չեք մտնո՞ւմ

Տարածում են, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումները Կառավարությունն արգելել է, գետինը չեք մտնո՞ւմ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է վերահրապարակել և գրել․

«Հիշու՞մ եք այս համաշխարհային դերասանական ողբը, երբ պնդում էին, թե դրսից պարտադրված է «ավերել» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Մինչդեռ հուշահամալիրի վերանորոգման այս փուլն ամբողջությամբ ավարտված է:

Հիմա էլ տարածում են, թե ապրիլ 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումները կառավարությունն արգելել է: Լավ, դուք գետինը չեք մտնու՞մ:

Հիշեք ասողներին ու տագնապ տարածողներին»,- գրել է նա:

 

Leave a comment