Ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Բաժանորդագրվել

Ձերբակալվածը 55 տարեկան տղամարդ է։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է։ Sputnik Արմենիային Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նրան հայտնաբերել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։

«Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին»,– ասացին ՆԳՆ–ից։

Հիշեցնենք, որ ապրիլի 20–ի ուշ երեկոյան դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a comment