ՀՀ ներկայիս ղեկավարները Կրեմլի համար անհասկանալի լեզվով են խոսում. Աթաև

https://arm.sputniknews.ru/20260422/hh-nerkajis-ghekavarnery-kremli-hamar-anhaskanali-lezvvov-en-khvosum-ataev-101267793.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101262539_240:0:1680:1080_1920x0_80_0_0_ecee0751d5b299f6639c30f9589e3a74.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, արթուր աթաև, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, видео

տեսանյութեր, տեսանյութ, արթուր աթաև, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Իրանի հետ կապված իրավիճակն ապացուցեց, որ TRIPP-ը զուտ գովազդային, PR նախագիծ էր։ վստահություն է հայտնել քաղաքագետ Արթուր Աթաևը։

Ռուսական և հայկական կողմերի միջև ակնհայտ թյուրըմբռնում կա։

Հայկական կողմը որևէ բացասական բան չի տեսնում այն բանում, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, այնինչ Ռուսաստանի համար դա մարտահրավեր է։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը։

«Իսկ Ռուսաստանի համար սա մարտահրավեր է, քանի որ անկախ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների հարաբերություններից և այլն, իներցիայով, թե ավանդույթի համաձայն` Հայաստանը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկեր», – ասաց փորձագետը։

Նա կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի համար հասկանալի չէ:

«Նրա հռետորաբանությունը, դեմքի արտահայտությունը, փաստարկները չեն ընկալվում ռուսական կողմի կողմից: Նույնիսկ եթե արտաքնապես նայեք, թե ինչպես էին բանակցային գործընթացի վերջին փուլի ժամանակ նրան լսում Լավրովը, Օվերչուկը, Ուշակովը, և ինչպես է հետագայում այդ ամենը մեկնաբանում Պեսկովը, կարելի է հասկանալ, որ ՀՀ ղեկավարությունը որոշակի լեզու ունի, որն անհասկանալի է, և այլ լեզու ունի Ռուսաստանը»,– նշում է փորձագետը:

Աթաևի խոսքով` ՀՀ ղեկավարը կարծում է, որ տնտեսությունն առանձին է, քաղաքականությունը` առանձին։ Իրարից անջատ են նաև սոցիալական ոլորտն ու մշակույթը:

ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ–ի զարգացման տեմպերն ավելի բարձր են,

Մինչդեռ Ռուսաստանում բոլորովին այլ ըմբռնում ունեն: Ռուսաստանում տնտեսությունը շատ մոտ է քաղաքականությանը, քաղաքականությունը՝ մշակույթին, և այդ ամենը կապվում է կրոնով։

«Կարծում եմ` հենց սա էր փորձում իր զրուցակցին հասկացնել ՌԴ նախագահ Պուտինը կարճ, 15 րոպեանոց զրույցի ընթացքում», – ասում է քաղաքագետը:

Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչպես ավելի ուշ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունները տևել են մի քանի ժամ և անկեղծ են եղել:

Leave a comment