Ռուսաստանը չի ցանկանում համաշխարհային հակամարտություն, մենք խելագար չենք․ Դմիտրի Մեդվեդև

Reuters գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ աշխարհը շատ վտանգավոր է դառնում, բայց Ռուսաստանը չի ցանկանում համաշխարհային հակամարտություն։

Նշվում է, որ Մեդվեդևը, որը բազմիցս զգուշացրել է միջուկային «ապոկալիպսիսի» ռիսկերի մասին, ասել է, որ Արևմուտքը բազմիցս անտեսել է Ռուսաստանի շահերը։

«Իրավիճակը շատ վտանգավոր է»,- նշել է նա Reuters-ին, ТАСС-ին և WarGonzo-ին տված հարցազրույցում։

«Մենք հետաքրքրված չենք համաշխարհային հակամարտությունով։ Մենք խելագար չենք»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, սակայն, որ «գլոբալ հակամարտությունը չի կարելի բացառել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment