Հայաստանի Մ-17 հավաքականը խուսափեց պարտությունից ընտրական խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտական ոչ-ոքիով մեկնարկեց Երևանում անցկացվող Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբում։

Առաջին տուրում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականի հետ։ Գրանցվեց 2։2 հաշիվը։

Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն Հայաստանի Մ-17 հավաքականը կարողացավ խուսափել պարտությունից։ Երկրորդ խաղակեսում 2 րոպեում գոլի հեղինակ դարձան Արսեն Առաքելյանը և Անդրանիկ Երվանդյանը։

Խմբի մյուս խաղում Հունգարիան 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիխտենշտայնի նկատմամբ։

Հայաստանի Մ-17 հավաքականն ապրիլի 25-ին կմրցի Հունգարիայի հետ, իսկ ապրիլի 28-ին՝ Լիխտենշտայնի հետ։



Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a comment