Եվրամիությունում միգրանտների թիվը 2025 թվականին հասել է ռեկորդաին 64 մլն–ի

https://arm.sputniknews.ru/20260422/evramiutjunum-migrantneri-tivy-2025-tvakanin-hasel-e-rekvordain-64-mlni-101265284.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100773264_109:0:1442:1000_1920x0_80_0_0_994115bc9377a6322d121b77c042dc73.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, միգրանտ, գերմանիա

եվրամիություն, միգրանտ, գերմանիա

Բաժանորդագրվել

Գերմանիան շարունակում մնալ միգրանտների նախընտրելի երկրների թվում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2025 թվականին Եվրամիությունում ապրող միգրանտների թիվը հասել է ռեկորդային 64 մլն–ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է Rockwool Foundation բերագործական հիմնադրամի զեկույցում։

«Ռեկորդային թվով այլ երկրներում ծնված մարդիկ են բնակվում ԵՄ-ում։ 2025 թվականին այդ թիվը հասել է մոտավորապես 64 մլն–ի», – ասվում է զեկույցում։

Նշվում է, որ 2010 թվականին միգրանտների թիվը կազմել է 40 մլն, այսինքն` 15 տարվա ընթացքում աճել է 60%–ով։ 2024-2025 թվականներին ԵՄ-ում միգրանտների թիվն աճել է մոտ 2.1 մլն–ով։

Հիմնադրամի տվյալներով՝ Գերմանիան շարունակում է մնալ միգրանտների ժամանման հիմնական երկիրը, նրանց թիվը 2010 թվականի մոտ 10 մլն–ից աճել է մինչև շուրջ 18 մլն՝ 2025 թվականին (մոտավորապես +70%):

Ֆրանսիան և Իսպանիան նույնպես միգրանտների կայուն աճ են գրանցել՝ 2025 թվականին հասնելով համապատասխանաբար մոտ 9.6 մլն–ի (մոտավորապես +30%՝ 2010 թվականից ի վեր) և 9.5 մլն–ի (մոտավորապես +50%):

Իտալիայում ավելի չափավոր աճ է գրանցվել՝ 2010 թվականի մոտ 4.6 մլն–ից մինչև մոտ 6.9 մլն 2025 թվականին:

ԵՄ մնացած անդամ երկրներում նույն ժամանակահատվածում ընդհանուր աճը կազմել է մոտ 11.6-ից մինչև 20.4 մլն (մոտավորապես +75%), ինչը կայուն աճի միտում է արտացոլում:

Փոքր երկրներում, ինչպիսիք են Մալթան, Կիպրոսը և Լյուքսեմբուրգը, միգրանտների ամենամեծ հոսքն է արձանագրվել՝ բնակչության թվաքանակի հաշվարկով։ Առանձնանում է Լյուքսեմբուրգը, որտեղ միգրանտները կազմում են բնակչության մոտ 52%-ը, որին հաջորդում են Մալթան (32%) և Կիպրոսը (28%): Իռլանդիան և Ավստրիան նույնպես համեմատաբար բարձր մասնաբաժիններ են ցուցադրում՝ 23%:

Leave a comment