ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դելֆիում հանդիպել եմ Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ:
Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:
Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին»,- գրել է նա:
—00—ԼԱ