Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող երկու նավ է առգրավել

Քաղաքականություն

22.04.2026 | 16:16

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու նավ է առգրավվել և տեղափոխվել իրանական ջրեր, գրում է CNN-ը։

«Նավերը, ենթադրաբար, ընթացել են առանց համապատասխան թույլտվության, բազմիցս խախտել են կանոնակարգերը և մանիպուլյացիաներ են կատարել նավիգացիոն համակարգերով՝ այդպիսով վտանգելով ծովային անվտանգությունը՝ փորձելով գաղտնի դուրս գալ Հորմուզի նեղուցից»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ (IRIB)։

Նշվում է, որ նավերը կալանավորվել են և կանգնեցվել՝ «Իրանի ազգային իրավունքների պաշտպանությանը համապատասխան»։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ երրորդ նավը՝ հունական սեփականության, ըստ տեղեկությունների, նույնպես թիրախավորվել է ԻՀՊԿ-ի կողմից և «այժմ շարքից դուրս է Իրանի ափերի մոտ»։

Առգրավումների վերաբերյալ անկախ հաստատում դեռևս չկա, սակայն Մեծ Բրիտանիայի ծովային երթևեկության կազմակերպությունն (UKMTO) ավելի վաղ հայտարարել էր, որ երկու կոնտեյներային նավերի վրա կրակ է բացվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նավերը նույնականացվել են որպես MSC Francesca և Epaminodes։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment