Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Աշխատաշուկայի զանգվածային կրճատումը եւ գնաճի բարձրացումը կենսամակարդակի զգալի անկման կհանգեցնեն: Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով: Սպասվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների աճ», – նշել է նա:
Շեւցովն ասել է, որ Եվրոպական միությանը Հայաստանի միանալու դեպքում երկրի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 7,7%-ով:
«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ենթադրելու է նաեւ հարմարեցում եվրոպական ստանդարտներին: Հայկական ապրանքները կբախվեն ԵՄ շուկայի քվոտավորմանը եւ եվրոպական տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու անհրաժեշտությանը, ինչն իր հերթին լրացուցիչ ներդրումներ կպահանջի», – ասել է նա:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ Ռուսաստանի ու Իրանի հետ հավանական վիզային ռեժիմի սահմանումը զգալիորեն կկրճատի զբոսաշրջիկների հոսքը:
«Հաշվի առնելով այն, որ զբոսաշրջությունը ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13,5%-ը, իսկ այդ ոլորտում զբաղված է պաշտոնապես աշխատող բնակչության գրեթե մեկ քառորդը, դա ծանր հարված կհասցնի երկրի տնտեսությանը եւ նրա բնակիչներին», – նշել է Շեւցովը:
Մոսկվայում պնդում են, որ ԵՄ-ին անդամակցելը թանկ կնստի Հայաստանի վրա
Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությանն անդամակցությունը Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%: