Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել

Քաղաքականություն

22.04.2026 | 14:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ընթացքի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, և որ անցյալ տարի երկու երկրների ղեկավարները հրավիրվել են Սպիտակ տուն, որտեղ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը նախաստորագրվել է արտաքին գործերի նախարարների կողմից։

«Այդ ժամանակից (Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից) ի վեր մեծ առաջընթաց է գրանցվել։ Առևտուրը տեղի է ունենում, մասնավորապես, վառելիքային արտադրանք է սկսել արտահանվել Ադրբեջանից Հայաստան»,- ասել է Ալիևը։

Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև փոխադարձ այցելություններ և հանդիպումներ են տեղի ունենում՝ Ալիևն ընդգծել է, որ դա նպաստում է նորմալ միջավայրի ստեղծմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment