Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հյուրընկալելու խնդրանքով

Քաղաքականություն

22.04.2026 | 13:42

Ուկրաինան խնդրել է Թուրքիային՝ հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Երկրի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը ձգտում է վերսկսել սառեցված խաղաղության բանակցությունները, գրում է Reuters-ը։

«Մենք այդ, մասին հարցրել ենք թուրքերին, մենք հարցրել ենք մի քանի այլ մայրաքաղաքների»,- հավելել է Սիբիհան։

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի քննարկել Պուտինի հետ հանդիպման համար ցանկացած հարմար վայր՝ Բելառուսից կամ Ռուսաստանից զատ, ինչը Զելենսկին վաղուց է փորձում անել՝ ավելի քան չորս տարի տևած պատերազմի հանգուցալուծումն արագացնելու համար։

Սիբիհան չի նշել, թե ինչպես է Անկարան արձագանքել առաջարկին։

«Մենք հատուկ դիմել ենք թուրքերին։ Բայց եթե, Մոսկվայից և Մինսկից բացի, մեկ այլ մայրաքաղաք կազմակերպի նման հանդիպում, մենք կգնանք»,- ասել է պաշտոնյան։

Կրեմլը նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է Զելենսկիին հյուրընկալել Մոսկվայում, սակայն Ուկրաինայի առաջնորդը հայտարարել էր, որ չի գնա։

Սիբիհան ավելի վաղ հայտարարել էր, թե Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

 

Leave a comment