«Չելսին» 1912 թ․ անհաջող շարքն է կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 0։3 հաշվով պարտվել է «Բրայթոնին» (տեսանյութ

Լոնդոնյան ակումբն Անգլիայի առաջնությունում 5-րդ անընդմեջ պարտությունն է կրել առանց գոլ խփելու։ Նախորդ անգամ «Չելսին» նման անհաջող շարք ունեցել էր 1912 թվականին, հաղորդում է Goal.com-ը։

Աշխարհի ակումբային չեմպիոնը նախորդ չորս խաղում պարտվել էր նաև «Մանչեսթեր Յունայթեդին» (0։1), «Մանչեսթեր Սիթիին» (0։3), «Էվերթոնին» (0։3) ու «Նյուքասլին» (0։1)։

Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետո «Չելսին» 48 միավոր 7-րդ տեղում է։

Leave a comment