UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը (16-5) կմասնակցի հունիսի 6-ին ԱՄՆ-ում անցկացվելիք UFC Vegas 118 մրցաշարին։

Ամերիկահայ մարտիկը կմենամարտի ամերիկացի Բրենդան Ալենի (26-7) հետ, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը։

Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2025 թ․ հոկտեմբերի 4-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Անդրե Մունիզին։ Խառը մենամարտերում 28-ամյա Շահբազյանն անցկացրել է 21 հանդիպում, տարել 16 հաղթանակ ու կրել 5 պարտություն։

30-ամյա Բրենդան Ալենը չորրորդն է UFC-ի միջին քաշային կարգի դասակարգման աղյուսակում։ Խառը մենամարտերում ամերիկացին ունի 26 հաղթանակ ու 7 պարտություն։

Leave a comment