Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Բաքվի ահաբեկչական ռեժիմը Արցախի օկուպացված տարածքներում լկտիաբար և անպատիժ կերպով հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը։
«Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն։ Թշնամին ոչնչացնում է քարը, որովհետև սարսափում է այդ քարի մեջ դրոշմված հայկական հիշողությունից, հայի աղոթքից ու քրիստոնեական անքակտելի իրավունքից։ Նրանք քանդում են մեր սրբավայրերը՝ մեր գոյության հետքերն իսպառ ջնջելու հիվանդագին մոլուցքով։
Բայց ամենազզվելին ու ամոթալին Հայաստանի օրվա իշխանությունների քար լռությունն է։ Երբ թշնամին պղծում և պայթեցնում է քո ազգային սրբությունները, իսկ պետական ապարատը ծպտուն չի հանում, դա չեզոքություն կամ «խաղաղության դիվանագիտություն» չէ։ Դա ուղիղ հանցակցություն է և ազգային դավաճանություն։ Պետության վախկոտ անգործությունը Բաքվի բուլդոզերների առաջ կանաչ լույս է վառում։
Նույնքան զզվելի և կեղծավոր է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի», միջազգային կառույցների և համաշխարհային քրիստոնեական համայնքի կուրությունն ու խուլ անտարբերությունը։ Ձեր լռությամբ դուք գործակից եք դառնում 21-րդ դարի ամենացինիկ տեռորին։ Անպատժելիությունը ծնում է նոր բարբարոսություն, և դրա մեղավորը նաև դուք եք։
Մենք պահանջում ենք միջազգային քրիստոնեական կառույցներից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից. դուրս գալ անատամ և անիմաստ դիտորդի վախկոտ կարգավիճակից, անհապաղ փաստահավաք խումբ ուղարկել օկուպացված տարածքներ և գործուն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ վերջ տալ նվաստացման ու զիջումների այս կործանարար ընթացքին։ Անհապաղ և հրապարակային կոշտ հարված տալ այս քաղաքականությանը միջազգային բոլոր հարթակներում։ Ձեր լռությունը չի բերելու խաղաղություն, այն բերելու է նոր մորթ ու պղծում։
Համայն հայությանը կոչ ենք անում՝ սթափվե՛ք թմբիրից։ Վերջ տվեք անտարբերությանը։
Արցախի եկեղեցիները պարզապես քարե շենքեր չեն, դրանք մեր ինքնության ողնաշարն են։ Ով այսօր կուլ է տալիս իր սրբավայրերի կործանումը, վաղը կորցնելու է իր տունն ու պետականությունը։ Այս ոճրագործության առաջ լռողները պատասխան են տալու պատմության առաջ»,- ասվում է հայտարարությունում։
դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը