ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
Եվրամիության 26 անդամ պետություն պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։Նրա խոսքով՝ ընդհանուր տրամադրվածությունը միանշանակ է, և եթե հարցը դրվի քվեարկության, ապա 26 երկիր կաջակցի պատժամիջոցներին, իսկ միայն մեկ երկիր կարող է հանդես գալ դեմ։Կալասը նշել է, որ հնարավոր պատժամիջոցները կարող են լինել թիրախային՝ ուղղված այն անձանց դեմ, որոնք գործողություններ են իրականացնում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների նկատմամբ։Միաժամանակ Բրյուսելը նախատեսում է վերանայել Վրաստանի հետ փոխգործակցության մոտեցումը՝ ավելի ակտիվ շփվելով հասարակության հետ և փոխանցելով Եվրոպայի դիրքորոշումը։«Մենք պետք է հստակ ազդակներ ուղարկենք Վրաստանի իշխանություններին, որ նրանց ընտրած ուղին չի համապատասխանում եվրոպական արժեքներին»,- նշել է Կալասը։
Նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների հարցին ԵՄ-ն կվերադառնա նոր կառավարությունների ձևավորումից հետո։