Աշխարհի գավաթ․ Անուշ Գրիգորյանը, Ժիրայր Սարգսյանը և Դավիթ Չալոյանը հաղթել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցումային օրը երեք հայ բռնցքամարտիկներ հասել են հաղթանակի։

Անուշ Գրիգորյանը (51 կգ) տեխնիկական նոկաուտով հաղթել է թունիսցի Նոուր Էլ Չամրուխիին։ Առաջին ռաունդում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, ինչից հետո ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը:

Ժիրայր Սարգսյանը (55 կգ) լարված պայքարում ուժեղ է գտնվել Ղազախստանի ներկայացուցիչ Բագլաման Կենժիբեկից։

Դավիթ Չալոյանը (+90 կգ) վստահ հաղթանակ է տարել բրազիլացի Ջոել Ռամոսի նկատմամբ։

Էլիդա Քոչարյանը (65 կգ) և Արթուր Սահակյանը (65 կգ) պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղթանակով էին մեկնարկել նաև Արթուր Բազեյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։

Leave a comment