Ապրի՛ ՔՊ-ն, իրենց տված պարգևավճարները կծախսենք ընտրությանը մասնակցելու համար, ֆինանսավորող չունենք

Օդից չենք ընկել, վեց տարի պատգամավոր ենք եղել, փողոցում չէինք քայլում, վազեցինք ընտրության, ոչ մեկ իրավունք չունի մեզ մեղադրելու, որ մասնակցում ենք ընտրություններին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Մենք առաջարկել ենք տարբեր քաղաքական ուժերի միասին հանդես գալ, մեզ մերժել են, հիմա ժողովուրդը պետք է կանգնի մեր թիկունքին ու կտեսնեք, որ մենք Նիկոլի պրոյեկտը չենք։ Մենք բարոյական իրավունք չունեինք ընտրության չմասնակցելու, ինքնասպանություն է ընտրության չգնալն ու Փաշինյանին չհեռացնելը», – մեկնաբանեց պատգամավորը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով եք մասնակցում ընտրություններին և քարոզարշավին, արդյոք ֆինանսավորողներ ունե՞ք, Ասլանյանը պատասխանեց․
«Ապրի՛ ՔՊ-ն, իրենց տված պարգևավճարները վաղվանից ներդնելու ենք ընտրություններին մասնակցելու հարցի մեջ, եթե անցողիկ շեմը հաղթահարենք, այդ գումարը կուղղենք բարեգործության, մենք ֆինանսավորողներ չունենք»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment