WhatsApp-ում ՇՄ փոխնախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի անուն-ազգանունով։

«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

Խնդրում ենք լինել առավել զգոն․

չպատասխանել նման հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասվում է հաղորդագրությունում

Leave a comment