Մենք դաշինք չենք կնքել, «Ապրելու երկիրն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին». Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260421/menq-dashinq-chenq-knqel-aprelu-erkirn-ajakcum-e-uzhegh-hajastanin-karapetjan-101233815.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101228590_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f8a2bf88dc6e850901bb5d7c271b097f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ապրելու երկիր» կուսակցություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ

«ապրելու երկիր» կուսակցություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն այսօր ստորագրել են հուշագիր՝ առաջիկա ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության հետ «Ուժեղ Հայաստանը» դաշինք չի կնքել։ Այդ մասին այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա պատասխանեց լրագրողի այն հարցին, թե երբ ուժերը դաշինք են կազմում, ինչ–որ զիջումների են գնում, օրինակ` «Ապրելու երկիրը» զիջում է իր վարչապետի թեկնածությունը, ի՞նչ է զիջում իր հերթին «Ուժեղ Հայաստանը»։

«Մենք դաշինք չենք կնքել, «Ապրելու երկիրը» աջակցում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ «Ապրելու երկիրը» տեսնում է առաջնահերթություն, իր քաղաքական շահը երկրորդելով, երկրում մեծ փոփոխությունների համար»,– հայտարարեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ առաջիկա ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ։

Հուշագրի համաձայն` քաղաքական երկու ուժերը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։

Leave a comment