Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է․ ԿԸՀ-ն հյուրընկալել է նրանց
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 21-ին հյուրընկալել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) փոխնախագահ Սքոթ Մասթիքի գլխավորած պատվիրակությունը։
Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն ավելի վաղ որոշում էր ընդունել օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և պատասխանել օրենսդրությանը վերաբերող վերջիններիս հարցերին։