Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Աղաջանյանը վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։