Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար

Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Հայաստանը և տարածաշրջանի երկրները կարևոր դեր ունեն եվրոպական կապակցվածության և էներգետիկ համագործակցության շրջանակում։Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն ֆինանսավորել է Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծերի փոխկապակցման ծրագիրը, որը հնարավորություն կտա Հայաստանին ստանալ լրացուցիչ էլեկտրաէներգիա Վրաստանից։Կոսը ընդգծել է, որ առանց Վրաստանի մասնակցության տարածաշրջանային կապակցվածության լիարժեք զարգացումը դժվար է, սակայն այդ ներգրավումը կախված է հենց Թբիլիսիի պատրաստակամությունից։Հանձնակատարը նաև նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ԵՄ-ի համար կարևոր են ոչ միայն որպես տրանսպորտային միջանցք, այլև որպես էներգետիկ և թվային գործընկերներ։Նա անդրադարձել է նաև «Միջին միջանցքի» դերին՝ նշելով, որ Իրանի շուրջ լարվածության պայմաններում հարավային ուղիների սահմանափակման ֆոնին այն դառնում է հիմնական առևտրային ուղղություն։

Կոսի խոսքով՝ ԵՄ-ն աշխատում է տարածաշրջանի երկրների հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ երկաթուղային նախագծերի և էներգետիկ համագործակցության ուղղությամբ։

Կարդալ ավելին

Leave a comment