Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել էր ջրի տակ (տեսանյութ)
Ինչպես է մեքենան «սուզվել» Մերձավանում
Երեկ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ավտոմեքենան «սուզվել է» ։ Առավոտից սոցիալական ցանցերում տարածվում է այս տեսանյութը։ «Ա1+»-ը փորձեց պարզաբանում ստանալ համայնքապետարանից։
«Վարորդը փորձել է շրջանցել հիմնական ճանապարհը և շարժվել դաշտամիջյան այլընտրանքային ուղով, որտեղ ջրի մի փոքրիկ կուտակում է եղել, էլեկտրական մեքենան անջատվել, մնացել է այդտեղ»,- հայտնեց Փարաքարի համայնքի ղեկարի տեղակալ Անյուտա Սաֆարյանը։
Տարածված տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի զգալի մասը ջրի տակ է հայտնվել, ջրի մակերևույթից վերև է մնացել միայն մեքենայի վերին հատվածը։
Մեքենայի հետևի նստատեղում գտնվող ուղևորին մեքենայից դուրս են բերել դեպքի վայր ժամանած համայնքապետարանի աշխատակիցները։