Դատապարտում եմ վարորդների նկատմամբ բռնության դեպքերը. Իզաբելլա Աբգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.04.2026 | 16:23

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը խստորեն դատապարտեց թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնությունը։

«Իմ համախոհությունն եմ հայտնում տուժած վարորդներին և նրանց ընտանիքներին և մաղթում եմ արագ ապաքինում: Եվ դիմում եմ մեր քաղաքացիներին՝ սա ձև չի, վարորդը որևէ մեղք չունի: Վարորդը կատարում է շատ ծանր գործ: Նրանք մեզ պես տուժած մարդիկ են»,- նշեց Աբգարյանը։

Աբգարյանը քննադատեց տրանսպորտում կիրառվող նոր կարգավորումները՝ կապված վալիդատորների և ուղևորների մուտքի կազմակերպման հետ։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, ըստ ՆԳՆ-ի՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment