Մագյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա

Քաղաքականություն

21.04.2026 | 14:50

Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր Մագյարը, որը շուտով կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ պաշտոնանկ կանի երկրի նախագահ Տամաշ Շույոկին և մի շարք այլ պաշտոյաների, եթե նրանք կամավոր չթողնեն իրենց պաշտոնները։

«Մինչև մայիսի 31-ն Օրբանի խամաճիկները կարող են կամավոր կերպով հրաժարվել իրենց պաշտոններից։ Սա վերաբերում է Հունգարիայի նախագահին, Գերագույն դատարանի նախագահին, Դատական ​​իշխանության ազգային գրասենյակի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին»,- գրել է Մագյարը X-ում։

Նա նշել է, որ ապրիլի 12-ին հունգար ժողովուրդը քվեարկել է լիակատար քաղաքական վերափոխման օգտին։

«Եթե այս պաշտոնյաները կամավոր չհրաժարվեն պաշտոններից մինչև մայիսի 31-ը, ապա միլիոնավոր հունգարացիներից ստացված մանդատի հիման վրա մենք նրանց կհեռացնենք»,- հայտարարել է Մագյարը։

Նշենք, որ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment