Հայ Ազգային Կոնգրեսի կոչը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ Ազգային Կոնգրեսը Ազգային Ժողովի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով հայտարարում է դրամահավաք՝ մինչև ապրիլի 23-ը օրենքով պահանջվող 7.5 միլիոն դրամ ընտրագրավը վճարելու համար:

Բանկային հաշվի համարն է՝

Բանկ՝ Հայէկոնոմբանկ ՓԲԸ

Հաշիվ՝ 163008047058

ՀՎՀՀ՝ 00006692

Նպատակ բաժնում անպայման պետք է նշել՝

1. «նվիրատվություն» բառը

2. Անուն, ազգանուն, հայրանուն,

3. Հանրային ծառայությունների համար

4. Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ

Հարկ ենք համարում նշել, որ նվիրատվության և անդամավճարների հանրագումարը 1 ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10.000.000 ՀՀ դրամը:

Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը գլխավորում է վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

Մեր ծրագրային նպատակներն են.

– Ադրբեջանի և Թուրքիայի հետ ինքնիշխան խաղաղության հաստատումը

– Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը

– Հայաստանում «Տեխնոլոգիական հեղափոխություն» նախագծի իրականացումը

– Հայաստանի պետական, քաղաքական և տնտեսական համակարգի արմատական առողջացումն ու արդիականացումը

-Ձեռնարկատիրության և գյուղատնտեսության խրախուսման ծրագրերի իրականացումը

– Ուսանողներին, թոշակառուներին և կանանց սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի իրականացումը

Հանուն Հայաստանի աջակցե՛ք մեր հաղթանակին:

Leave a comment