Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026թ․ մրցանակաբաշխությանը։
Տեղեկությունը Araratnews-ի հարցին ի պատասխան հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են եղբայրության «Զայեդ» մրցանակին:
Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանացել է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։
Գեղամ Ադյան