ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ 2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
Նշվում է, որ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.8 անգամ։
Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։